• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի մասնակցությունը «Հայոց Ցեղասպանություն և Հոլոքոստ» խորագրով տեսակոնֆերանսին

05 հուլիսի, 2021
Դեսպան Մինասյանի մասնակցությունը «Հայոց Ցեղասպանություն և Հոլոքոստ» խորագրով տեսակոնֆերանսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 5-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հեռավար ձևաչափով մասնակցեց «Հայոց Ցեղասպանություն և Հոլոքոստ» վերնագրով միջոցառմանը, որը Ռումինիայում ԱՄՆ դեսպանության, Ռումինիայում Միջազգային կրթության ամերիկյան խորհրդի, Ռումինիայում Իսրայելի և Նիդերլանդների Թագավորության դեսպանությունների ու Էլի Վիզելի անվան Հոլոքոստի ուսումնասիրության Ռումինիայի ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված “Elie Wiesel” թեմատիկ ճանաչողական ծրագրի մի մաս է կազմում: Միջոցառման հիմնական բանախոսն էր Բուխարեստի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Օանա-Վալենտինա Սուչուն:

Միջոցառման սկզբում դեսպան Մինասյանը հանդես եկավ ներածական խոսքով՝ կարևորելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գիտական և ակադեմիական նշանակությունը, և ընդգծելով որ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև համեմատական վերլուծությունը նպաստում է ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընփացին, այնպես էլ ապագայում մարդկության դեմ հանցագործությունների և նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Դեսպան Մինասյանն ընդգծեց նաև, որ 2020թ. աշնանը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մեկ անգամ ևս ի ցույց դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը՝ ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:

Պատասխանելով միջոցառման մասնակիցների հարցերին՝ դեսպան Մինասյանը անդրադարձավ առկա աշխարհաքաղաքական որոշ զարգացումներին, ներկայացրեց Ռումինիայի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցի առնչությամբ ու Հայոց Ցեղասպանության ազդեցությունը ռումինահայ համայնքի կազմավորման վրա, ինչպես նաև ռումինական պետության և հասարակության անուրանալի դերակատարությունը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին Ռումինիայում ընդունելու ու ապաստան տրամադրելու գործում:

Պրոֆեսոր Օանա-Վալենտինա Սուչուն հանգամանալից ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը, դրդապատճառներն ու հետևանքները, միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիայի հետևողական ժխտողական քաղաքականությունը և միջազգային հանրության մոտեցումները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: